28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը տեղեկատվական սահմանափակում է մտցրել

Ադրբեջանի նախագահի` 2014թ. սեպտեմբերի 24-ի ՛՛Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության զորքերի շփման գծում անվտանգության մի շարք կանոնների վերաբերյալ՛՛ հրամանագրից հետո Ադրբեջանի ռազմական ղեկավարությունն իր տեղեկատվական քաղաքականության մեջ սահմանել է տեղեկությունների սահմանափակման և փաստերի աղավաղման նոր` առավել բարձր նշաձող:

Ընդ որում, Հայաստանին, Լեռնային Ղարաբաղին և շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող ինչպես սեփական, այնպես էլ միջազգային հանրությանը մատուցվող փաստերն ամբողջովին աղավաղելու, ակնհայտ ապատեղեկատվություն տարածելու հետ մեկտեղ, այդ պետության պաշտպանության նախարարությունը լիովին կասեցրել է սեփական Զինված ուժերին վերաբերվող ցանկացած բացասական, առավել ևս` շփման գծում բազմաթիվ անիմաստ մարդկային կորուստներով ուղեկցվող ձախողումներին վերաբերվող տեղեկատվության հրապարակումը: Այդ գործելաոճը լիովին տեղավորվում է համապետական մակարդակով վարվող տեղեկատվական քաղաքականության շրջանակներում, երբ ՛՛խոսքի ազատություն՛՛, ՛՛ազատ մամուլ՛՛, ՛՛մարդու իրավունքներ՛՛, ՛՛բազմակարծություն՛՛ և տեղեկատվական ազատ հասարակությանը բնորոշող բոլոր մյուս հատկանիշները արմատախիլ են արված, երբ ազատ կամարտահայտությունը դիտվում է որպես պետական դավաճանություն, երբ տասնամյակներ շարունակ սերունդները դաստիարակվում են հայի թշնամու կերպարի, մտացածին սեփական պատմության և հանցագործությունների հիման վրա ստեղծված հերոսների մոտիվներով:

ՀՀ պաշտպանության նախարարությունն այսուհետ ևս շարունակելու է բաց, թափանցիկ և օբյեկտիվ տեղեկատվական քաղաքականությունը` հասարակությանը հաշվետու լինելով մեր զինված ուժերի բոլոր ձեռքբերումների ու առավել ևս` բացթողումների համար, քանզի գիտակցում է դրանք հաղթահարելու, Հայաստանի Հանրապետության և հայ հասարակության պաշտպանությունն ապահովելու ամբողջ պատասխանատվությունը:

Տեղեկատվական դաշտում որդեգրած մոտեցումների այս տարբերությունը լավագույնս ի ցույց է դնում հակամարտ կողմի հետ գոյություն ունեցող և օրըստօրե խորացող բարոյական ու արժեքային տարբերությունը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ