20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

”Թող խաղաղությամբ հանգչի տանջահար մարմինդ, աննման Սերյոժա”

<<Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր ցավակցական ուղերձ է հղել Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ: Նրանում մասնավորապես ասված է.

 

«Ավետիսյան գերդաստանի հարազատներին, բոլոր գյումրեցիներին

 

Մեծարգո հայրենակիցներ,

 

Ձեզ հետ միասին սգում եմ փոքրիկ Սերյոժայի մահը: Ցավում եմ, որ չհաջողվեց փրկել լույսի պես անարատ այդ մանկիկի կյանքը: Ավետիսյանների ընտանիքի ամենակրտսեր նահատակը, ով սրախողխող էր արվել մարդկային կերպարանքը կորցրած ճիվաղի ձեռքով, դարձավ աննախադեպ դաժանության 7-րդ զոհը: Չփարատված մնաց վերջին հույսը, որ, իբրեւ սրտի փոքրիկ մխիթարանք, փայփայում էր մեր ողջ ժողովուրդը: Բայց չկոտրվենք, մեզ ուժ ու կամք է հարկավոր՝ ապրելու եւ արդար հատուցում պահանջելու մարդասպանի ու նրա հնարավոր հանցակիցների համար:

 Թող խաղաղությամբ հանգչի տանջահար մարմինդ, աննման Սերյոժա:

 Վշտակցաբար՝

 Րաֆֆի Կ. Հովհաննիսյան»

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ