13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Աշխարհի ամենատգեղ շունը կստանա հազար դոլար պարգեւ

ԱՄՆ-ում անցկացվող ամենամյա մրցույթում, որտեղ ընտրվում է աշխարհի ամենատգեղ շունը, հաղթող է դարձել սրածայր դնչիկով չինական Մագլի շնիկը Մեծ Բրիտանիայից:

8-ամյա Մագլին 2005-ին ճանաչվել էր Մեծ Բրիտանիայի ամենատգեղ շունը:

Բացի Մագլիից մրցույթին մասնակցել է 28 շուն աշխարհի տարբեր երկրներից: Հաղթողը բացի 1000 դոլար պարգեւից ստանում է նաեւ թխվածքաբլիթների մեկ տարվա պաշար: Բացի այդ, հատուկ նրա համար ֆոտոսեսիա է կազմակերպվում եւ  վճարվում է Կալիֆորնիայի “Sheraton” հյուրանոցներից մեկում բնակությունը բարձր մակարդակով:

Այս ցեղատեսակի շները պարբերաբար արժանանում են “աշխարհի ամենատգեղ շուն” տիտղոսին: Վերջին տարիներին միայն  մեկ անգամ է հաղթել այլ ցեղատեսակի շուն` 2009-ին այդ տիտղոսին  արժանացել է մեկաչքանի բուլդոգը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ