20 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

”Նրանց հետ խոսելու մենք բան չունենք” /վիդեո/

՛՛ ՛՛Բարգավաճ Հայաստանն՛՛ ինքը պուտինյան Ռուսաստանի կողմնակիցն է, հետևաբար նրանց հետ խոսալու մենք բան չունենք՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք մասնակցելու է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովին, որն այսօր հետաձգվեց:

Հայրիկյանը նշեց, որ խոսելու ոչինչ չունի նաև նրանց հետ, ովքեր մասնակցելու են Ծառուկյանի խորհրդաժողովին: Ի դեպ, նա հայտնեց, որ առաջիկա օրերին մի քանի կուսակցություններով միասին քննարկում են կազմակերպելու, դրան կմասնակից նաև ՛՛Ժառանգությունը՛՛:

Դիտարկմանը, թե ՛՛Ժառանգությունն էլ է մասնակցելու ԲՀԿ-ի ժողովին, արդյ դեպքում ինչպե՞ս է քննարկում անելու ՛՛Ժառանգության՛՛ հետ, Հայրիկյանն արձագանքեց. ՛՛Նրանք իրենց իրավունք են վերապահում փորձել համոզել, ես գտնում եմ, որ մանկապարտեզի հետ չեմ…՛՛:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ