01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Սամվել Բաբայանը պաշտոն կստանա՞. «Հրապարակ»

«Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հրաժարվել է մասնակցել 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, բայց չի բարձրաձայնում դրա պատճառների մասին։ Լուրեր կան, թե նա ժամանակին համաձայնել է մասնակցել քննիչ հանձնաժողովի միջոցով պատերազմում պարտության մեղքը Փաշինյանից մաքրելու սցենարին, մի պայմանով, որ ՊՆ-ում բարձր պաշտոն զբաղեցնի: Ինչ-որ պահի այս պայմանավորվածությունը խախտվել է, եւ նա հրաժարվել է մասնակցել նախկինների վրա պատերազմի մեղքը բարդելու գործին:

Ըստ լուրերի՝ Բաբայանը հավակնում է ՊՆ ԳՇ պետի պաշտոնին, որը նոր օրենքով կստանա նախարարի առաջին տեղակալի կարգավիճակ: Հանձնաժողովի աշխատանքները բոյկոտելու պատճառների մասին Բաբայանն ընդամենը կցկտուր ասել է, թե իբր խաղի կանոնները չեն պահպանվում, ժամանակը գա՝ կխոսի այդ մասին»:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ