17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Կհանձնվի Ազգային պատկերասրահին

Հունվարի 20-ին՝ժամը 12:00-ին, Հայաստանիազգայինպատկերասրահում տեղի կունենա 1914 թ-ին ստեղծված և Հայոց ցեղասպանությանը նվիրված առաջին ստեղծագործություններից մեկի՝ հայազգի նկարիչ Ակիմ Ավանեսովի «Դարից դար» կտավի վերամշակման համար Դոնի Ռոստովի «Նոր Նախիջևան» հայկական համայնքային կառույցի կողմից Ազգային պատկերասրահին հանձնելու արարողությունը (Արամի փող., շենք 1, 3-րդ հարկ, Որմնանկարների սրահ):

Վերականգնելու և ցուցադրելու նպատակով անվանի նկարչի կտավը Ազգային պատկերասրահին կհանձնի Դոնի Ռոստովի «Նոր Նախիջևան» հայկական համայնքային կառույցի գործադիր տնօրեն Սերգեյ Սայադովը:

Ակիմ Ավանեսովը ծնվել է (1883-1966 թթ.) Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում: Մանկությունն ու պատանեկությունն անցկացրել է Նոր Նախիջևանում, հաճախել տեղի հայկական հոգևոր վարժարանը: Եղել է Դոնի նկարիչների միության առաջին նախագահը:

Ծրագիրն իրականացվում է Դոնի Ռոստովի «Նոր Նախիջևան» հայկական համայնքային կառույցի ջանքերով՝ Երևանի պետական համալսարանի և Հայաստանի ազգային պատկերասրահի հետ համատեղ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ