21 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Այդ հաշվարկները չքացան

Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի համոզմամբ՝ 2014 թվականը Ղարաբաղի հարցով նշանավորվեց 1994-ից այս կողմ աննախադեպ սրացմամբ: ՛՛Բոլոր բացատրությունները, թե Հայաստանի քայլերը դեպի ԵՏՄ կոչվածը իբրև թե պայմանավորված էին անվտանգության ինչ-ինչ նկատառումներով, տեսանք, որ այդ հռետորաբանությունն ու հաշվարկները չարդարացան: Ավելին անվտանգության առումով վիճակը դարձավ էլ ավելի մտահոգիչ, մարտահրավերներն ահագնացան, և դրանց դիմակայելու պոտենցիան էապես նվազեց՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Ըստ Մեհրաբյանի՝ ՀՀ_ը սխալ ընտրություն կատարեց՝ նախապատվություն տալով ԵՏՄ-ին, և հիմա քաղում է նաև դրա դառը պտուղները: ՛՛Նախորդ տարի ընկնելով Պուտինի խելքին՝ Հայաստանը կանգնեց միջազգային մեկուսացման ճանապարհին իր քայլերով, սակայն բարեբախտաբար ելնելով Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների ներկա կոնտեքստից՝ կարծում եմ՝ Հայաստանին թույլ չեն տա, որ քաղաքական դաշտը երկրի գլխին օյիններ խաղա իր կարճատեսության պատճառով՛՛,-նկատեց նա:

Մեհրաբյանը շեշտեց, որ այս տարի Հայաստանի գլխավոր խնդիրը պետք է լինի հնարավորինս հեռու ու արագ պոկվելու ԵՏՄ-ից:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ