19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Կանք ու մնում ենք հայ ազգի զինվորներ. ԱՍԱԼԱ-ի Վազգեն

՛՛Երբ մենք պայքարը սկսել ենք Լիբանանում՝ միջին արևելքում մարդկանցից շատերը մեզ անուններ էին դնում: Մենք հասկացանք, որ սփյուռքի հայերից շատերը մեր քայլերը ճիշտ գնահատեցին: Հետո մենք եկանք Հայաստան, քանի որ դա մեր համոզմունքներն էր ու մեր գիտելիքներն էր ու մեր պայքարը շարունակվում էր: Դա լինի Հայաստանում, թե Արցախում կամ սփյուռքում՛՛,-այսօր Ազատագրական բանակի 40 ամյակի մասին ասուլիսում ասաց ԱՍԱԼԱ-ի մարտիկ, նախկին քաղբանտարկյալ Մարտիրոս Ժամկոչյանը:

Իր բանտարկությունից հետո Ժամկոչյանը նույնպես Հայաստան եկավ այս անգամ Արցախ գնալու համար:

՛՛40 տարի հետո բոլորիս պարզ է , որ աշխարհի լռության դեմ այդ ռումբի ձայնը ստիպեց՝ հայերին ճանաչել: Սկզբում նաև հայերը կասկածելով էին մոտենում գաղտնի բանակի գործնեությանը: Նրանք ասում էին՝ սրանք քուրդ են, արաբ են, պաղեստինցի են կամ չգիտեմ ինչ ազգ՛՛,-նկատեց ՛՛Վան՛՛ գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը:

Սիսլյանը նշեց, որ հայերի մոտ կար մի մթնոլորտ, որը թույլ չէր տալիս հասկանալ, որ հայերը ունակ են պայքարի այս տարբերակին.՛՛Հետո մեր ընկեր Ալեք Ենիգոմշյանի դեմքը բացահայտվեց ու ավելի ուշ նաև Մարտիրոս Ժամկոչյանինը: Ավելի ուշ եղավ ավելի մեծ գործողությունը՝ ՛՛Վան՛՛ գործողությունը, որը արդեն սփյուռքահայությանը ուղերձ հղեց՝ զարթնեք այլևս՛՛,-պատմեց Սիսլյանը:

Սիսլյանը նշեց նաև, որ ԱՍԱԼԱ-ն ահաբեկչական կազմակերպություն չէ.՛՛Մենք կանք ու մնում ենք հայազգի զինվորներ: Բայց քանի մեր նպատակները իրականացված չեն մենք պայքարելու ենք՛՛:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ