14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

՛՛Քնում-վեր են կենում ու սպասում են ինչ-որ վատ բանի՛՛

Հասարակության մեջ վիրուսի նման տարածվում են մարդկանց խմբեր, ովքեր քնում-վեր են կենում ու սպասում ինչ-որ վատ բանի։ Մարդու այդ տեսակը լիցքեր ու բավարարվածություն է ստանում վատից, բացասականից։

Այդ մարդիկ տարբեր ժամանակներում տարբեր պատվերներ են ստանում, թիրախներն էլ տարբեր են լինում։ Ժամանակին թիրախ էին ընտրել պաշտպանության նախարարությունն ու զինված ուժերը, այսօր հերթն իրավապահ մարմիններինն է։ Ու իրենց ներսի բացասականը տարածելու գործում միջոցների առջև կանգ չեն առնում։ Ցավալի է, որ այդ մարդիկ դա անվանում են ազատ խոսք, ժողովրդավարություն, այն դեպքում, երբ իրականում խարխլում են պետության հիմքերը։
Փորձը ցույց է տալիս, որ մարդկային այդ վիրուսները բացասականի ավելցուկից մի օր, որպես կանոն, տոքսիկոզ են ունենում։

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանի ֆեյսբուքյան էջից

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ