17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Տեսնում եմ, որ թափառում են քաղաքում. Վահան Քերոբյանը՝ ընդդիմության մասին

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին լրագրողներն այսօր ասացին, որ ընդդիմությունը շուտով կգա նաև իր նախարարություն՝ հետաքրքրվելու՝ կո՞ղմ է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, թե՞ ոչ:

«Ի՞նչ եք ասելու», – հետաքրքրվեցին լրագրողները:
 
«Իշխան Սաղաթելյանը կարող էր գալ Ազգային ժողով ու տալ իրեն հուզող ցանկացած հարց։ Գալու է իմ դուռը, որ ի՞նչ անի։ Ես տեսնում եմ, որ իրենք թափառում են քաղաքում: Նախարարները զբաղված մարդիկ են ու օրակարգ ունեն, բավական խիտ զբաղվածություն ունեն, գալ ու տալ մի հարց, որի պատասախանը իրենց ոչինչ չի տալու, չեմ կարծում, որ ամենաարդյունավետ զբաղմունքն է: Իշխան Սաղաթելյանը որտե՞ղ էր 44-օրյա պատերազմի ընթացքում ու արդյոք ի՞նքը ինձ պետք է նման հարց տա», – հայտարարեց Քերոբյանը:
 
Նա ասաց, թե ընդդիմությունը Հայաստանի համար ոչ մի լավ բան չի արել ու հիմա էլ չի կարող անել:
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ