՛՛ՌԴ-ը առևանգել է Պերմյակովին՛՛
ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը համոզված է, որ Գյումրու դեպքերի հետ կապված խախտվել են ՀՀ-ի ու ՌԴ-ի միջև եղած իրավահարաբերությունները կարգավորող երկու համաձայնագրերը: Նա նշեց, որ այդ իրավահարաբերությունները կարգավորվում են ոչ միայն ռազմաբազայի վերաբերյալ համաձայնագրով, այլև սահմանապահ ռուսական զորքերի վերաբերյալ համաձայնագրով, ու հիմա կարծում է՝ ռուսական կողմից ոտնահարվել են այդ համաձայնագրերը:
՛՛Պետք է փոխանեցին մեր ՀՀ իրավապահ մարմիններին, այստեղ մենք ենք իրավասու, ու քննությունը պետք է կատարվի մեր կողմից, բայց մեր իրավազորությունը մեզնից ապօրինի վերցրել են՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:
Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ ՌԴ-ը նաև պատշաճ վերաբերմունք չի ցուցաբերել իր ռազմաբազայի զինծառայողի կողմից արված հանցագործության վերաբերյալ ու այս ողբերգությունից հետո պատշաճ կարգով չի ցավակցել: ՛՛Երեկ եղել է մի հաղորդագրություն Կրեմլի կայքում, որտեղ վերնագրում ցավացության մասին գրված չէ, այլ գրված է, որ հեռախոսազրույց է ունեցել: Մեկ շաբաթ ուշացմամբ են առաջարկում օգնություն երեխային, սա պետական բացթողում է: Այս պահին ՌԴ-ը ՀՀ-ի նկատմամբ ագրեսիա է իրականացնում ու պահում է տվյալ անձին իր իրավազորության ներքո, դա առևանգում է, նրանք այդ իրավունքը չունեին՛՛: