19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մենք այլևս իրավունք չունենք սպասել. Փոստանջյանը նոր նախագիծ է պատրաստել

”Այսօր Հրանտ Դինքի սպանության օրն է, և մենք հասկանում ենք՝ ինչ է տեղի ունենում ընդհանուր առմամբ հարյուր տարի առաջ մեր պատմական հայրենիքում ու մեր տարածաշրջանում՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նա նշեց, որ շրջանառության մեջ է դրել ՛՛Թուրքիայի հանրապետության կողմից հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների բռնազավթման և հայերի մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին՛՛ ՀՀ օրենքի նախագիծ:

՛՛Սա մեր արտաքին դիվանագիտության, նաև ազգային հայեցակարգի բաղադրիչներից մեկը պիտի լինի՛՛,-նշեց նա: Պատգամավորի խոսքով՝ մենք ունեցել ենք մի քանի իրավական ակտեր, որոնցով անդրադարձ է եղել միայն ցեղասպանության խնդրին, բայց ամենակարևորը հայ ժողովրդի համար հայրենիքի վերադարձն է, ինչի համար էլ եղել է ցեղասապնությունը:

՛՛Մենք այլևս իրավունք չունենք սպասել ու ընկնել իրադարձությունների հետևից, այլ մենք ինքներս պետք է միջոցներ ձեռնարկենք՛՛,-շեշտեց նա: ՛՛Մենք պետք է առաջինը մեր մեջ օրենքով հստակ ասենք, թե ինչ ենք պահանջում աշխարհից՛՛:

Պատգամավորի խոսքով՝ եթե նույնիսկ ԱԺ-ը մերժի այս նախագիծը, այն չպետք է դուրս գա հայ ժողովրդի օրակարգից:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ