11 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

«Սա ականջներիդ օղ արեք, ու երբ մի օր ձեր զորամասերում, ձեզ շարեն և ուղարկեն պատերազմ` կհիշեք, որ ընդդիմությունը ճիշտ էր»․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարը՝ գրելով. «Համաժողովրդական շարժման հարցերին, իշխանության փոխարեն պատասխանում են ոստիկանները:

 

Հայաստանի ու Արցախի ապագային ուղղված շատ կոնկրետ և կարևոր հարցադրումներին պատասխանում են հայ ոստիկանները, թուրքական ոճով` բիրտ ուժ կիրառելով:

Ոստիկանությու՜ն, բա հետո՞:

 

Հիմա ըստ ձեզ, Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմ՞ւմ, իսկ Հայաստանն էլ թուրք-ադրբեջանական միջա՞նցք:

Թե՞ դուք ուրիշ մոլորակից եք այս վճռորոշ պահին:

Սեփական անձի դեմ ուղղված արտաքին վտանգը չգիտակցելը ձեզ չի ազատում վտանգված լինելուց: Սա ականջներիդ օղ արեք, ու երբ մի օր ձեր զորամասերում, ձեզ շարեն և ուղարկեն պատերազմ` կհիշեք, որ ընդդիմությունը ճիշտ էր: Բայց արդեն ուշ կլինի»:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ