Տղաների դիակների վրա դաժան բռնության հետքեր էին…./վիդեո/
Արդեն 43 տարի Մարիետա Լազրյանը աշխատում է Տավուշի մարզի Չորաթան գյուղի դպրոցում: Չնայած ճակատագիրը դաժան հարված հասցրեց ըներ Լազրյանին, սակայն հայոց լեզվի և գրականության ուսուսչուհին շարունակեց իր դասավանդած առարկային զուգահեռ սովորեցնել նաև հայրենասիրության և կորցրածը գնահատելու արվեստը:
Մարիետա Լազրյանը հիշում է Ղարաբաղյան հակամարտության տարիները: Նրա ամուսինը, որը գյուղի ինքնապաշտպանական առաջին ջոկատի հրամանատարն էր դասերից հետո աշակերտների հետ միասին բարձրանում էր դիրքեր ու պաշտպանում հայրենի գյուղի սահմանը:
՛՛Այդ օրն էլ նա գնաց:Անսպասելիորեն սկսեց ուժեղ հրետակոծություն ու պարզվեց, որ ՛՛Գորշ գայլերի ՛՛ խմբավորումը Թովուզ կայարանով հատել է սահմանը: Ամուսինս երկու սաների հետ միասին հետախուզության էր գնացել, հետո լսել էր ձայն ու տեսել, որ սաներից մեկը՝ Յուրա Ուդումյանը վիրավոր է: Նա երբեք իր վիրավոր ընկերոջը չէր կարող մենակ թողնել՛՛,-պատմեց Մարիետա Լազրյանը:
Վիրավոր ընկերոջ հետ միասին Սեռժիկ Ասատրյանը և Յուրա Ուդումյանը գերի են ընկնում: Երկար բանակցություններից հետո միայն այս երկու հերոսների տանջահար դիակները վերադարձան հայրենի գյուղում իրենց վերջին հանգրվանը գտնելու:
Գյուղացիները երբեք այդքան ցավ չէին ապրել: Տղաների դիակների վրա դաժան բռնության հետքեր էին:
Մանրամասները՝ տեսանյութում: