22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Այս իշխանության հետ նույնիսկ բանավեճի առարկա մենք չունենք, չենք կարող զրոյական արժեք ունեցող սուբյեկտի հետ քննարկենք որեւէ բովանդակային բան». Տիգրան Աբրահամյան

 «Ամենամեծ խնդիրն այն է, որ պարտված ղեկավարը, ով այսօր ունի բառիս բուն իմաստով ընկածի կարգավիճակ, գնում է բանակցելու երկրների հետ՝ Ադրբեջան, Թուրքիայի հետ մի ժամանակահատվածում, երբ նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում հաջողելու որեւէ պոտենցիալ չունի»,- այսօր Ֆրանսիայի հրապարակում «Հայաստանի մարտահրավերներն ու կարգավորման հեռանկարները» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

 
Նա ասաց, որ չի ուզում անդրադառնալ այս իշխանության հնարավորություններին, կամ այն բանին, որ նպատակային ձեւով երկիրը տանում են կործանման, պարզապես այն կարգավիճակը, որն ունի այս իշխանությունը հնարավորություն չի տալիս այս իշխանությանը բանակցություններում որեւէ կերպ հաջողելու. «Այս իշխանության հետ նույնիսկ բանավեճի առարկա մենք չունենք, որովհետեւ չենք կարող զրոյական արժեք ունեցող սուբյեկտի հետ մենք քննարկենք որեւէ բովանդակային բան»: Նա նշեց, որ երբ չեն կարողանում սպասարկել երկրի անվտանգությունը, բանակցություններում ի՞նչ անելիք պետք է ունենաս. «Դիմացինիդ զսպող որեւէ բան դու ուղղակի չունես: Այս իշխանությունը պատերազմից հետո հլը չի ձեւակերպել՝ ի՞նչ խնդիր է դրված զինված ուժերի առաջ: ՀՀ-ն խնդիր դրե՞լ է ԶՈՒ-ի վրա՝ ապահովելու Արցախում ապրող մեր հայրենակիցների անվտանգությունը:
 
Այս պահին Արցախում 100-110 հազար մարդ է ապրում: Որեւէ պարտավորություն չի դրված ՀՀ-ի համար ապահովելու այդ մարդկանց անվտանգությունը: Առաջնային խնդիրն է ձեւակերպել՝ ի՞նչ անվտանգային համակարգ ենք ունենալու՝ դա կլինի սահմանապահ զորքերի, բանակային կորպուսի, Արցախի ՊԲ-ի հետ ներդաշնակեցման միջոցով…
 
Այն, ինչ մենք տեսել ենք ապրիլյան պատերազմում, 44-օրյա պատերազմում, դրանք մեզ համար հսկայական վերլուծության տեղիք են տալիս: Առանց հասկանալու, թե ինչ ռեսուրսի ենք տիրապետում, որեւէ ձեւով իր խնդիրը լուծող զինված ուժեր չենք կարող ունենալ»: Ըստ Տիգրան Աբրահամյանի, այս իշխանությունը փորձում է համոզել, որ զինված ուժերի վրա չարժե մեծ ներդրումներ դնել, բավական է բանակցել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, խաղաղություն կնքել ու գնալ առաջ:
 
Առանց անվտանգության համակարգ ունենալու՝ հնարավոր չէ դրան հասնել. «Մեր տարածաշրջանում երկարատեւ խաղաղության, կայունության, անվտանգության ապահովման գլխավոր գործոնը մեր զինված ուժերն է, որը տարիներ շարունակ ունեցել ենք»:
 
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
 
aravot.am
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ