05 Հուլիսի, Ուրբաթ, 2024
KFC

՛՛Ես ամաչում եմ երկրիս կառավարությունից, ես անտեր եմ մնացել՛՛ /վիդեո/

”Մեր ամբողջ պետությունը դարձել է ստրկամիտ, նրանք ինչ-որ կարգադրում են, մենք անում ենք, ու անընդհատ հույսներներս դնում ենք այլ երկրների վրա, Անգլիան ինչ կասի այս դեպքի մասին, Ֆրանսիան ինչ կասի, բա մենք մեղավոր չե՞նք՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի գլխավոր խորհրդատու, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Նիկոլայ Ծատուրյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու տեղի ունեցան Գյումրու դեպքն ու երեկվա իրադարձությունները:

Ըստ նրա՝ ռուսները մեզ ՛՛շան տեղ էլ չեն դնում: Ինչքան ուզում ես հաչա, ախր դու մտնում ես այդ միությունը, բա մի հատ պայման դիր դիր, սուս ու փուս մտնում ես՛՛,-նկատեց նա:

՛՛Ալմաստ՛՛ անսամբլի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր, թառահար Արտեմ Խաչատուրն էլ նախ ողջունեց գյումրեցիներին, ապա նշեց, որ սգո օրեր պետք է հայտարարվեին: ՛՛Այսօր Հայաստանի քաղաքացինբ քնում է գիշերը ու չգիտի՝ վաղն արթնանալու է, թե չէ: Ես ամաչում եմ երկրիս կառավարությունից, ես ամաչում եմ, որովհետև այսօր ինձ թվում է, որ ես անտեր եմ մնացել իմ երկրում՛՛,-հայտարարեց նա:

”Խաղաղ ցուցարարներին  երեկ երեկոյան բռնել են, ում ձեռքին դրոշ ու մոմ են տեսել, ձերբակալել, տարել են, ի՞նչի՛՛:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ