05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մի տրվեք Հ1-ի էժանագին քարոզչությանը. Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Մայրաքաղաքները միշտ պատասխանատու են լինում մարզերի համար: Սա պատմական ճշմարտություն է:
Երևանը պայքարում է նաև Արցախի, Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Տավուշի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Շիրակի, Կոտայքի ու Արագածոտնի համար:
 
Պետություն ունենալը, այն ինքնիշխան, անվտանգ ու պատվարժան պահելը միշտ էլ եղել է գիտակից քաղաքացիների գործը:
Մարզերում բնակվող պատվարժան քաղաքացիներ:
 
Մի տրվեք Հ1-ի էժանագին քարոզչությանը: Վստահ եմ, որ դուք փայլուն գիտակցում եք մեր երկրին ու ժողովրդին հասցված աղետն ու դրա նոր վտանգները: Ոտքի´ հանեք մարզերի հարգարժան քաղաքացիներին: Օգնեք մայրաքաղաքին` կանխել Նիկոլի սկսած կապիտուլյացիայի հաջորդ ալիքը:
 
Ձեր բողոքի ձայնը մի պահեք ձեր մեջ: Դուրս բերեք այն փողոց, և ցույց տվեք աշխարհին, որ որպես ԱԶԳ աշխարհում թեկուզ «…մենք քիչ ենք, սակայն մեզ Հա´յ են ասում» »:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ