19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչ նպատակով են Պերմյակովին ուղարկել Հայաստան /վիդեո/

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը վստահ է, որ Գյումրիի սպանդը ու պետական ինստիտուտների հետագա պահվածքը վտանգում է երկրի անվտանգությանը:  ”Այդ դեպքը, որ եղավ Գյումրուիմ, այդ սպանդը մարտահրավեր է պետության ու ժողովրդի համար: Ի՞նչ է նշանակում, որ մի մարդ կարող է դուրս գալ բազայից, գնալ, ոչնչացնել մի ամբողջ ընտանիք ու էլի պաղկվել բազայում՛՛,-այսօր ասուլիսի ժամանակ ասաց նա: 

Գրիգորյանի խոսքով՝ ռազմաբազայի ղեկավարությունն իրեն սխալ է պահում, նա չպիտի թույլ տա, որ սպանդի հեղինակ, ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը գտնվի ռազմաբազայում նախաքննության ընթացքում: 

Ինչ վերաբերում է վարկածներին, ապա քաղաքագետը նույնիսկ չի բացառում, որ այս քայլը ահաբեկչություն է, որ նպատակ ունի ակայունացնելու Հայաստանը: ՛՛Մեր պատկան մարմինները պետք է ուսումնասիրեն Գյուրմու դեպքը ահաբեկչական ակտի տեսանկյունից: Այստեղ քրեական հիմք չկա, ահաբեկչության համար շատ բնորոշ է դաժանությունը, նույնիսկ երեխա սպանել՛՛:

Ըստ Գրիգորյանի՝ այս ապակայունացումն ուղղակիորեն կապ ունի ղարաբաղյան հարցի հետ: ՛՛Հիմա վրա տալը սահմանում ավելի հեշտ է: Ինչո՞ւ են սա կապում եմ սա հայ-ռուսական հարաբերությունների հետ, ի վերոջ նորմալ հարաբերություններ են, ինչո՞ւ ենք փչացնում, ո՞վ է ասում, որ բազան մեզ պետք չէ՛՛:

Իսկ թե կոնկրետ որ խմբավորումների վրա է կասկածում Ստեփան Գրիգորյանը՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ