Թուրքական գաղտնի ծառայություններն են օգտագործել ռուս նարկոմանին. հայտարարություն
facebook-ի օգտատեր, գրող, երգահան Էդվարդ Ալեքսանյանը հայ գրողների ընկերակցության հետ համատեղ համացանցում տարածում է հետևյալ հայտարարությունը.
Էդվարդ Ալեքսանյան
Համարեք կոչ կամ հայտարարություն հայ հասարակությանը
Արտասահմանյան, մասնավորապես թուրքական գաղտնի ծառայությունները, օգտագործելով նարկոման ռուս մարդակերին՝ 100-ամյա ցեղասպանության տարելիցին ընդառաջ կազմակերպեցին հայ ժողովրդի նկատմամբ մի նոր ահավոր տեսակի բարբարոս հանցագործություն ու ահաբեկում, որի հետեւանքով իմ տեսակետով.
ա. Հնարավոր է որ պերմյակով կոչվող ոչնչությանն առկախել են՝ նարկոտիկների ու հոգեմետ դեղերի խորը ազդեցությունից, որի հետեւանքով բարբարոսաբար ու միտումներով ոչնչացվեց մի ամբողջ հայ ընտանիք քնած վիճակում:
բ. Կրկնում եմ՝ քնած վիճակում: Քնած անմեղ հայ մարդկանց սպանելու ոճը ուղղակի հիշեցնում է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՆԱՏՕ-ի ՛՛Գործընկերություն հանուն խաղաղության՛՛ ծրագրի շրջանակներում վերապատրաստում անցնող Հայաստանի Հանրապետության զինված ուժերի երիտասարդ սպա Գուրգեն Մարգարյանի դաժանաբար սպանությունը` 2004 թվականի փետրվարի 19-ին քնած վիճակում, կացնահարած ադրբեջանական իշու սըպա ռամիլ սաֆարովի գործելաոճը:
գ. Հիշեցնեմ, որ դաժանաբար՝ ետևից գլխին արձակված երեք հրազենային կրակոցներով 2007 թվականի հունվարի 19-ին Շիշլիում գտնվող ՛՛Ակոս՛՛-ի խմբագրատան առաջ սպանեցին նաեւ հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքին Ստամբուլի կենտրոնում` Ագոսի խմբագրատանը կից տարածքում:
դ. Փաստորեն, անգթաբար, իրենց անկողիններում սպանդի ենթարկեցին հայ անմեղ ընտանիքին՝ չխնայելով նույնիսկ մանկահասակ ու ծծկեր երեխաներին՝ մի նպատակով, որպեսզի հունից հանեն ամբողջ հայ հասարակությանն, ինչն արդեն, ավա՜ղ, հասած է եւ կատարված փաստ:
ե. Մտածված եւ նպատակադրված կերպով հայ մարդկանց զգայուն մի հատվածը, փաստորեն, ներքաշվեց օրինապահների հետ բախման, որը տեղի ունեցավ Գյումրիում ռուսական հյուպատոսարանի մոտ:
զ. Չեմ խորանում պերմյակով անունը կրող մարդկային տականքի առաջին հայացքից հոգեմետ դեղերի, նարկոտիկների կամ մոլագարության ազդեցությամբ պայմանավորված անտրաբանական թվացող գործողությունների մեջ, մասնավորապես, պահակակետից զենքով փախչելը, ռուսական 102-րդ բազայում տիրող բարդակը, մի քանի կիլոմետր ռուսական զինվորի հագուստով գիշերային ժամին անարգել զենքը ձեռքին քաղաքում շրջելը, իբր ջուր խմելու ցանկությունը, հայ անմեղ ընտանիքի սպանդը, թուրքերի սահման հասնելը եւ այլ տարօրինակություններ, որոնց նկատմամբ կարելի է ժամերով փիլիսոփայել, բայց դրանք անիմաստորեն քննարկելը համարում եմ առայժմ անիմաստ ու առանց այն էլ մեր ՆՈւՐԲ ու ԳԵՐԶԳԱՅՈւՆ հասարակության զգացողությունների հետ խաղ անել եւ ժամանակավաճառություն…
է. Այս ամբողջ ընթացքում մտածված եւ նպատակադրված կերպով տեղի է ունենում հայ եւ ռուս հասարակությունների ուղղակիորեն թշնամացում, որի հետեւանքների մասին հետեւությունները թողնում եմ Ձեզ… Մեզ պետք է արդյոք հիմա մի նոր կարգի ու հզոր թշնամի վաստակել…
ը. Այս ամբողջ ընթացքում մտածված եւ նպատակադրված կերպով Հայաստանում, մասնավորապես, Գյումրիում, Երեւանում եւ ՀՀ մյուս քաղաքներում ու բնակավայրերում փորձեր են կատարվում կազմակերպել իսկական մայդաններ:
Ելնելով վերոհիշյալից կոչ եմ անում ամբողջ հայ հասարակությանը, մասնավորապես երիտասարդությանը, զգաստանալ, չտրվել սադրանքների, լինել սառնասիրտ ու այլեւս թույլ չտալ հայ մարդկանց միջեւ որեւէ տեսակի բախում կամ արնահեղություն, այլապես կունենանք սարսափելի ու անկառավարելի հետեւանքներ:
Մի քիչ սթափություն է պետք ու զգաստություն եւ ամեն ինչ իր տեղը կնկնի, կպարզվի ամեն ինչ:
Պետք չէ զգայական առումով, իմ տեսակետով, տրվել ու ենթարկվել թուրքական գաղտնի ծառայությունների կողմից կազմակերպվող ու իրականացվող նորանոր սադրանքներին:
Մեր հասարակության ամեն մի քայլը պետք է լինի խիստ կշռադատված ու միմիայն հավասարակշիռ վիճակում: Մի մոռացեք այն, որ կյանքում որեւէ մեկը դեռ չի կարողացել կառավարել գազազած ամբոխին ու իմ խոսքը խնդրում եմ չնդունել որպես վիրավորանք այլ ուղղակի հորդոր:
Մենք բոլորս պիտի քաջ գիտակցենք ու հասկանանք, որ ցանկացած հանցագործ ու մարդկային տականք ազգություն չի ճանաչում եւ թշնամանքը որեւէ ազգի ներկայացուցչի նկատմամբ այդ առումով կունենա ծանր հետեւանք:
Մի մոռացեք մեր դարավոր ու նենգ թշնամուն, որն ամեն առիթ օգտագործելով ուրախանում է եւ ծիծաղում մեր դժբախտության ու միամտության վրա…
Հայ գրողների ընկերակցություն
15.01.2015թ.
ք. Գյումրի