19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀՀ ոստիկանությունը նախազգուշացնում է. չի հանդուրժվի

 Երեկ ժամը 22-ի սահմաններում Երևանի Ազատության հրապարակից ոստիկանություն բերման են ենթարկվել մի շարք քաղաքացիներ, որոնք, իրենց ներկայացնելով, այնտեղ ինքնաբուխ հավաքվել էին Գյումրիում տեղի ունեցող իրադարձություններին հետևելու նպատակով: Հավաքի՝ բերման ենթարկված մասնակիցներից երկուսի մոտ հայտնաբերվել է ատրճանակ:

ՀՀ ոստիկանությունը, հավատարիմ ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային իրավունքի նորմերով և Հավաքների ազատության մասին ՀՀ օրենքով ամրագրված արժեքներին և կանոններին, մշտապես երաշխավորել և երաշխավորում է խաղաղ հավաքների բնականոն ընթացքը և մշտապես հանդուրժողական մոտեցում է դրսևորում, քանի դեռ հավաքները կրել են խաղաղ բնույթ:

ՀՀ ոստիկանությունը հայտարարում է, որ հանրային միջոցառումը, որին մասնակցում են զինված անձինք, ինչով էլ դա պատճառաբանված լինի, և անկախ զենք կրելու օրինականությունից, չունի Սահմանադրության և օրենքի պաշտպանությունը և չի կարող հանդուրժվել, հաշվի առնելով դրա հնարավոր ծանրագույն հետևանքները:

ՀՀ ոստիկանությունը նախազգուշացնում է, որ հավաքներին զինված մարդկանց մասնակցությունը պահանջում է օրենքով ամրագրված կտրուկ միջոցների անհապաղ կիրառում, որպեսզի հավաքի խաղաղ մասնակիցները և հասարակությունը չկրեն անդառնալի և ծանր վնասներ:

ՀՀ ոստիկանությունը հարկ է համարում նշել, որ Հավաքների ազատության մասին ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով սահմանված կարգով կարող է դադարեցնել հավաքն այն դեպքերում, երբ առաջացել է այլ անձանց սահմանադրական իրավունքների կամ հանրության շահերի անհամաչափ սահմանափակման անմիջական վտանգ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ