22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 6. «Ժողովուրդ»

2018-ի քաղաքական վերադասավորումների օրերին, երբ «հեղափոխական» թիմը հեղափոխական խոստումներ էր տալիս, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաեւ այն մասին էր բարձրագոչում, որ «գործարարը քաղաքականությամբ չպետք է զբաղվի»։ «Եթե գործարարը քաղաքականությամբ պետք է չզբաղվի, քաղաքական գործիչն էլ բիզնեսով չպետք է զբաղվի, եւ քաղաքականությունը, առավել եւս՝ իշխանությունը, չպետք է լինեն փող աշխատելու գործիք որեւէ մեկի համար, ու հանրությունը պետք է լծակներ ունենա վերահսկելու, որ իր պաշտոնյան բիզնեսով չզբաղվի: Բայց այս խնդրին արմատական լուծում տալու համար մենք պետք է նաեւ նվազեցնենք փողի ազդեցությունը քաղաքականության վրա, որովհետեւ երբ փողը դառնում է վճռական քաղաքական գործոն, քաղաքական գործիչների, կուսակցությունների առաջնային խնդիրը դառնում է փողի հարցը լուծելը՝ սրանից բխող բոլոր հետեւանքներով»,- ասում էր Նիկոլ Փաշինյանը:

Բայց փոխվում են ժամանակները, փոխվում են մարդիկ, ու իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության լիդերներին, օրինակ՝ Տիգրան Ավինյանին, բզինեսը գրավել է. նա «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ տնօրենների, ինչպես նաեւ «Հայբիզնեսբանկ»-ի խորհրդի անդամ է: Ինչ վերաբերում է գործարարներին, ապա նրանք էլ սահուն քայլերով քաղաքականություն են մուտք գործել: Խոշոր գործարարներ Գուրգեն Արսենյանն ու Խաչատուր Սուքիասյանն այսօր Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ամենաակտիվ պատգամավորներից են: Նրանց կողքին բիզնես գործունեություն են ծավալում նաեւ առավել երիտասարդ սերնդի պատգամավորները՝ Էդուարդ Աղաջանյանը, Արսեն Թորոսյանն ու այլք: Վերջիններս, իհրակե, իրենց գործունեության չափերով Սուքիասյանին ու Արսենյանին գուցե չեն հասնի, բայց Աղաջանյանին փաստացի պատկանող փաբն (ինչն, ըստ տեղեկությունների, ՔՊ-ականների հավաքատեղին է) ու Թորոսյանին փաստացի պատկանող «ՄԻԲՍ» բժշկական կենտրոնը բիզնես գործունեության ոչ պակաս դրսեւորումներ են:

«Գործարարը քաղաքականությամբ չպետք է զբաղվի» հայտարարությամբ, փաստորեն, Փաշինյանը հերթական անգամ ստել է բոլորին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ