19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Դյուրացվում է բնակելի տների կառուցապատման գործընթացը

          ՀՀ Քաղաքաշինության նախարարությունն արդեն մի քանի տարի է՝ փորձում է դյուրացնել բնակելի տների կառուցապատման գործընթացը: Հրապարակված են բոլոր անհրաժեշտ փորձաքննություններն անցած նախագծերը, որոնցից ընտրություն կատարելու դեպքում կառուցապատողը խնայում է և՛ ֆինանսական միջոցներ, և՛ ժամանակ:
     

Առայսօր ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին մշակվել և կիրառման են ընդունվել մի շարք բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի կատալոգներ` հաստատված և փորձաքննություն անցած աշխատանքային նախագծերով, ինչպես նաև՝ շինարարության ընթացքը նկարագրող գործնական խորհրդատվական ձեռնարկներով:

Դրանք ներառում են բնակելի տների կառուցապատման համար նախատեսված 41 տեսակի նախագծեր, ինչպես նաև օժանդակ շինությունների նախագծեր, օրինակ, ամառային խոհանոց և այլն: Նախագծերը 1-2 հարկանի տների համար են նախատեսված:

Նման նախագծերի կատալոգների անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ անհատ կառուցապատողին հնարավորություն է ընձեռվում ձեռք բերել անվճար, իր ճաշակին և ֆինանսական հնարավորություններին համապատասխան, փորձաքննություն անցած նախագիծ: Նախագծային առաջարկների միջոցով բնակավայրերում կառուցապատման միասնական ճարտարապետական լուծումներով միջավայր ձևավորելու խնդիրն է լուծվում:

 

Այն մեծ աջակցություն է բնակչության համար, որովհետև խնայում է ինչպես ֆինանսական միջոցներ, այնպես էլ՝ ժամանակ:

Նման նախագծերի կառուցապատման թույլտվությունների տրամադրման ընթացակարգը շատ ավելի պարզ է: Շինարարության թույլտվությունը տրվում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից` եռօրյա ժամկետում: Իսկ գոտևորման նախագծեր ունեցող համայնքներում ճարտարապետահատակագծային առաջադրանք չի պահանջվում: Աշխատանքը կատարվել է միաժամանակ երկու ուղղությամբ` օրինակելի նախագծերի պատվիրում և ընթացակարգի հեշտացում:

Եթե կառուցապատողը ոչ օրինակելի նախագծով է պատվիրում նախագիծ, ապա պետք է դիմի առաջադրանք ստանալու համար: Դրա հիման վրա լիցենզավորված կազմակերպությանը նախագիծ է պատվիրվում, որը բավական գումար արժե, իսկ կառուցվող օբյեկտի տեսակից ելնելով` պետք է նաև ներկայացնի փորձաքննության: Այնուհետև պետք է դիմի համայնքի ղեկավարին` նախագիծը համաձայնեցնելու և միաժամանակ շինարարության թույլտվություն ստանալու համար: Կատալոգի նախագծերից ընտրելու դեպքում նշված գործընթացը շատ ավելի պարզ է: Կատալոգի մեջ ընդգրկված նախագծերը փորձաքննություն անցած, լիազոր մարմնի կողմից հաստատված նախագծեր են:

Վերջին տարիներին իրականացվել են նոր տեսակի նախագծերի առաջարկներ, համապատասխանաբար փոփոխություններ են կատարվել օրինակելի նախագծերի կիրառումը կարգավորող իրավական ակտում, ընդլայնվել են հնարավորությունները: Եթե կառուցապատողները ցանկանում են մի կոնստրուկտիվ տարր փոփոխության ենթարկել, ապա դիմում են տեղական ինքնակառավարման մարմնին ու համաձայնեցնում:

Ի դեպ, ՄԱԶԾ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի հետ համագործակցությամբ 2013 թվականից շրջանառության մեջ է դրվել բնակելի կառուցապատման էներգաարդյունավետ բնակելի տների օրինակելի նախագծերի կատալոգը, իսկ նախորդ տարի` փոքր և միջին ձեռնարկությունների օրինակելի նախագծերի կատալոգը: Վերջինս դիտարկվել է գործարար միջավայրի բարելավման տեսանկյունից: Հաշվի առնելով պահանջարկը, պատվիրվել է նաև ոչ բնակելի նշանակության օբյեկտների նախագծերի կատալոգ: Այն իր մեջ ներառում է պահեստներ, ջերմատներ, գյուղատնտեսական մթերքների վերամշակման արտադրամասեր, չորանոցներ, սառնարանային տնտեսության օբյեկտների նախագծեր: Նշված նախագծերի ընտրությամբ կառուցապատողը և՛ ժամանակ է խնայում, և´ ֆինանսական միջոցները: Ի դեպ, յուրաքանչյուր նախագիծ մոդուլային մոտեցմամբ է նախագծվել: Դա նշանակում է, որ մեկ հիմնական` (միավոր) մոդուլի տարաբնույթ համակցումների միջոցով կարելի ստանալ 150 քմ-ից մինչև 1500 քմ-ի համար նախատեսված նախագծեր: Նպատակն է` բարելավել գործարար միջավայրի ցուցանիշները, ավելի դյուրին դարձնելով օբյեկտների կառուցումը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ