20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Գրիգոր Դանելյանն էլ անկեղծացավ

 

՛՛Ֆուլ Հաուսի՛՛հումորային ծրագրի դերասան Գրիգոր Դանիելյանը անցած 2014  թվականը համարում է ստեղծագործական հաջողությունների տարի։

՛՛2014 թվականի հաջողություններից մեկը Ֆուլ Հաուս սիթքոմի կյանքի կոչելն էր: Վերջապես մենք կարողացանք հումորի նոր տեսակ բերել հեռուստատեսային դաշտ, որը շատ ռիսկային էր, սակայն սպասումները ավելի քան արդարացվեցին՛՛։

Դերասանը կնոջ՝  երգչուհի Հռիփսիմե Ելինյանի հետ միասին աշխատեցնում ե  ՛՛Տրիո՛՛ ստուդիան։

՛՛Ուզում եմ ավելանել, որ նաև մեծ փոփոխություն եղավ իմ և կնոջս հիմնած Տրիո ստուդիոում, մենք արդեն 2015-ի հունվարից այն կտեղափոխենք ուրիշ տեղ և ավելի լայնամասշտաբ գործունեություն կծավալենք: Այսուհետ այն գործելու է Եվրասիա Միջազգային համալսարանի տարածքում՛՛,-մեզ հետ զրույցում տեղեկացրեց դերասանը։

Ինչպես նախորդ տարի այս տարի ևս դերասանը ընտանիքի հետ միասին Ամանորը դիմավորելու է Ծաղկաձորում․ ՛՛Ամանորի գիշերը Հռիփսիմեի հետ լինելու եմ շխատանքի մեջ հենց Ծաղկաձորում, որից հետո կմնանք այնտեղ և կհանգստանանք՛՛։

 2015 թվականից ակնկալիքները մեծ են, ինչպես և ամեն տարի Ամանորից առաջ․՛՛Հուսամ Այծը իրեն կարդարացնի և սպասումներս կարդարանան՛՛։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ