20 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Պարարտանյութի նման բարձր գին չի եղել երբեք

Կառավարության՝ օրեր առաջ հաստատած ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրն ամենևին դուր չի եկել հողօգտագործողներին:
 
Գործադիրի կողմից հաստատված ծրագրով ընտրվել է 14 մատակարար (մասնավոր ոլորտի ներկայացուցիչներ), ըստ ծրագրի՝ պետությունը սուբսիդավորելու է պարարտանյութի արժեքի մինչև 50 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 9000 դրամը:
 
Եթե 50 կիլոգրամանոց մեկ պարկ պարարտանյութի շուկայական արժեքի մինչև 9000 դրամը սուբսիդավորելու է պետությունը, ապա որքան է վճարելու հողօգտագործողը: (Պարարտանյութի նման բարձր գին չի եղել երբեք): Համայնքապետարանները շահառուներին ցուցակագրելիս (մինչև 3 հա հողատարածք մշակողներ) մեկ պարկի դիմաց ի՞նչ գումար են գանձում:
 
Տեղեկություններ կան, որ տարբեր համայնքներում տարբեր գին է ասվում: Բացի այդ, սուբսիդավորումը տարածվելու է միայն մինչև 3 հեկտար հողատարածքների վրա, իսկ ի՞նչ են անելու 3 հեկտարից ավելի հող մշակողները: Ստացվում, որ կառավարության աջակցման ծրագիրը նոր հոգսեր ու խնդիրներ է առաջացնում:
 
Պարարտանյութը երեք անգամ թանկացել է, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մարդկանց կոչ է անում հող մշակել. համատարած գնաճի պայմաններում՝ թանկ պարարտանյութով, թանկ սերմացուով, թանկ դիզվառելիքով մարդիկ ինչպես պիտի հող մշակեն:
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ