Դուխ էլ ունեք, լիազորություն էլ, տղամարդավարի դիմեց Բեգլարյանին /վիդեո/
Վարորդներին այդքան էլ համամիտ չեն Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ, որ նոր օրենքը իրենց համար ավելի շահավետ է: Այսօր տաքսու վարորդների հետ հանդիպման ժամանակ վարորդներից մեկը նշեց, որ այն քառակի ավելացնելու է իրենց ծախսերը, ինչին ընդդիմացավ նախարարը՝ նշելով, թե պետք չէ նման մեկնաբանություն տալ, քանի որ օրենքը անհատ ձեռներեցների համար կրճատել է ծախսերը. ՛՛Դուք նենց եք ձևակերպում օրենքը, ոնց ձեզ է պետք՛՛,- ասաց Բեգլարյանը և հավելեց, որ անհատ ձեռներեցների համար օրենքը չորս անգամ թեթևացրել է բեռը:
Մեկ այլ վարորդ էլ՝ Արտաշես Միսակյանը նախ ասաց, որ քծնանք չթվա, սակայն ուրախ է, որ այս նախարարության ղեկավարը Բեգլարյանն է: ՛՛Դուք ժողովրդի կողքին եք, մեզ լսում եք՛՛,-ասաց նա: Սակայն այս խոսքերից հետո վարորդը ներկայացրեց եղած խնդիրները: Նախ դժգոհեց գազի ու վերջին այլ թանկացումներից, ինչպես նաև կայանատեղիների քչությունից: ՛՛
՛՛Պրոսպետկից մի փոք հատված գնալու համար պիտի գնանք, Ձկան խանութի մոտ հասնենք ու հետ գանք, երեսուն տոկոսով ավել գազ ենք ծախսում այդ ժամանակ, որովհետև կայանտեղի չկա: Իսկ կայանատեղիներում էլ բոլորը ջիպեր են կանգնած: Իմ համար էտ ջիպն ընդամենը փոխադրամիջոց է, բայց առաջին գծերում են կանգնեցնում: Կարմիր գծերն էլ մի կողմից քաշեցին, արդյունքում տուգանվում ենք, ետ չնչին գումար չի, տուգանքները, որ հարյուր կողմից գնդակահարում են, ցանկացած քայլափոխի կարող ենք տուգանվել՛՛,-ասաց նա:
Բեգլարյանը կատակով ասաց, որ վարորդի խոսքը նախ ելույթ էր, ոչ թե հարց, բացի այդ էլ գովազդի տարր կար մեջը: Հարցերին անդրադառնալով՝ նա նշեց, որ 2008-ին ընդհանարպես կայանատեղի չկար, իսկ հիմա արդեն յոթանասունը կա:
Վարորդը նշեց, որ տղավարի է դիմում նախարարին ու սպասում է, որ խնդիրը կլուծվի: ՛՛Դուք լիազորություն ունեք, դուք էլ ունեք, ես գիտեմ, խի՞ չեք էտ ջիպերին հանում էտտեղից՛՛:
Մանրամասները տեսանյութում: