18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Նոր օրենք տաքսու վարորդների համար, վերջ դեղին համարներին

Այսօր ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպեց տաքսի ծառայություն մատուցող կազմակերպությունների ղեկավարների և անհատ վարորդների հետ: Նախարարը նշեց, որ այս երկու տարվա ընթացքում քննարկել են մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների ոլորտները կարգավորող օրենքներում և լիցենզավորման կարգում կատարված փոփոխությունները:  ՛՛Լսել ենք շատ քննադատություներ, փորձել ենք երկու տարի շարունակ բոլոր խնդիրներն ու հոգսերը հաշվի առնել, և այսօր ունենք մի օրենք, որ նախարարությունը համարում է, որ այդ օրենքն աշխատելու է ի օգուտ վարորդների՛՛,-ասաց Բեգլարյանը:

Ապա զեկուցվեց, որ այս օրենքով այսուհետ ֆիզիկական անձինք կարող են մեկ ավտոմոբիլով տաքսի ծառայություն մատուցելէ առանց գրանցվելու պետական ռեգիստրում:  Սրա համար անհրաժեշտ է տրանսպորտային միջոցը կահավորել սահմանված պահանջներին համապատասխան, ներկայացնել պահանջվող փաստաթղթերը և ստանալ գործունեություն իրականացնելու իրավունք: Հանվել է դեղին հիմնագույնի համարանիշների պահանջը: Դրանց փոխարեն համապատասխան ներդիրը կփակցվի մեքենայի դիմապակուն: Սրանով կկրճատվի չորսից հինգ գործողություն և կխնայվի 17.500 դրամ գումար:

 Նախկինում լիզենցիա ստացող անձը պետք է տեղեկանքը վերցներ նախարարությունից, այն տաներ ՃՈ՝ ամրագրեր ստանալու ենթակա դեղին հիմնագույնի համարանիշը, նորից վերադառնար նախարարություն, ոստիկանություն, երկարատև ճանապարհ անցներ: Հանվել է ամենօրյա բուժզզնում և տեխզննում իրականացնելու պարտադիր պահանջը, արդյունքում վարորդներն ամսական կխնայեն նաև 10.000-15.000 դրամ :

Կրճատվել է լիցենզիայի տրամադրման ժամկետը, նախկին երեսուն օրվա փոխարեն սահմանվել է յոթ օր, լիզենցավորված կազմակերպությունների համար մինչև հաջորդ տուրքի վճարման ժամկետը սահմանվել է անցումային ժամանակաշրջան վեց ամիս: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ