10 Օգոստոսի, Երկուշաբթի, 2026
KFC

Նաիրտցիները կպայքարեն նաեւ Ամանորի գիշերը. Հրապարակ

“Մեր համբերության բաժակը լցվել է, մենք որեւէ կոնկրետ պատասխան չենք ստանում, չգիտենք, թե մեր հետագա ճակատագիրն ինչ է լինելու, բոլորը պատրաստվում են Նոր տարվան, իսկ մենք՝ հուժկու ակցիաների”,-“Հրապարակ”-ի հետ զրույցում  ասել է “Նաիրիտի” աշխատակից Լուսինե Մարությանը: 

Գործարանի 2215 աշխատակիցներին աշխատանքից ազատման ծանուցագրեր են ուղարկվել, փետրվարի 6-ից բոլորը գործազուրկ կլինեն, ապա մոտ 500 հոգու հետ պայմանագրեր կկնքվեն:

 “Որեւէ պատասխան չկա, մենք այսօր ժամը 11-ից հավաքվելու ենք գործարանի մոտ, որտեղից երթով կշարժվենք դեպի նախագահական, մեր պայքարը չենք դադարի: Ամանորի գիշերն էլ աշխատակիցներով պատրաստ ենք բողոքի ակցիա անելու”,-ասաց նա:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ