22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ռուսական դեսանտային ուժերը, չհանդիպելով դիմադրության, Ազովի ծովից 50 կմ հեռու գտնող Մելիտոպոլ քաղաք են մտել․ ՌԴ ՊՆ

Ռուս զինվորականները, չհանդիպելով դիմադրության, Ուկրաինայի Մելիտոպոլ քաղաք են մուտք գործել։ Այս մասին հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Փետրվարի 25-ի երեկոյան՝ Ազովյան բնակավայրի հատվածում ծովային դեսանտային ուժերի տեղակայումից հետո, ռուսական զորամիավորուները, չհանդիպելով դիմադրության, մուտք են գործել Մելիտոպոլ»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։

Տեղի բնակչությունը, ըստ ՌԴ ՊՆ հաղորդագրության, ողջունել է ռուս զինվորականներին, որոշ թոշակառուներ կարմիր դրոշներով փողոց են դուրս եկել։

Մելիտոպոլ քաղաքը Զապորոժիայի մարզում է գտնվում՝ Ազովի ծովից 50 կմ հեռավորության վրա։

Ժամեր առաջ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ ռուսական զորամիավորումներն արեւմուտքից շրջափակել են Կիեւը, իսկ մայրաքաղաքի արվարձանում՝ մոտ 8 կմ հեռավորության վրա գտնվող Գոստոմելի միջազգային օդանավակայանում ՌԴ Օդադեսանտային զորքերի լրացուցիչ ուժեր են տեղակայվել՝ միավորվելով երեկ օդանավակայանը վերահսկողության տակ վերցրած դեսանտային ուժերի հետ։ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր նաեւ, որ ռուսական զորքերը շրջափակել են նաեւ Չերնիգով, ավելի ուշ՝ Սում եւ Կոնոտոպ քաղաքները։

Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել էր, որ մայրաքաղաքն անցել է պաշտպանության, քանի որ ռուսական որոշ ուժերի հաջողվել է մայրաքաղաք ներթափանցել։ Ռուսական կողմը, միաժամանակ, հաղորդում էր, որ ուկրաինական զինուժը Կիեւի, ինչպես նաեւ երկրի այլ քաղաքների բնակելի թաղամասերում համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր է տեղակայում։

Ըստ Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության վերջին հաղորդագրության, Դոնեցկի եւ Լուգանսկի Հանրապետությունների զորամիավորումները, ՌԴ ԶՈւ ավիացիայի եւ հրթիռային զորքերի աջակցությամբ, ճեղքել են ռազմաճակատը մինչեւ 25 կմ խորությամբ։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ