17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Պատերազմը վատ բան է. Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Պատերազմը վատ բան է․․․
 
Այլ կարծիք չկա, չէ՞, իսկ այսպես «տարօրինակ» սկսված եւ «յուրօրինակ» շարունակվող պատերազմը՝ ավելի վատ… Անհայտությունն ու բազմաթիվ հարցականներով ժամանակը՝ վտանգավոր եւ անկանխատեսելի…
Ցավոք, էլի խառնիխուռն ժամանակների եւ պատմության վերախմբագրումների ականատեսն ու մասնակիցն ենք․․․
Ու,քանի դեռ, խաթարված է մեր փոքրիկ հայրենիքի անվտանգությունը, իսկ տրամաբանությունը լքել է մեզ, մենք պետք է վախենանք, հա, հենց ՝վախենանք․․․
 
Պատմության այս թոհուբոհում, աշխարհի քարտեզի եւ ներքին օրգանների վիրահատական միջամտությունների այս ամբողջ ընթացքում մենք անպաշտպան ենք… Անպաշտպան ենք, քանի դեռ երկրի կառավարման ղեկը հոգեկան հիվանդի ձեռքին է, քանի դեռ ադեկվատությունը իսպառ վերացել է, քանի դեռ սառը գլուխ, լրջմիտ եւ տրամաբանող իշխանություն ունենալու համար կոնկրետ քայլեր չենք արել, քանի դեռ սրանք, այս դատարկամիտները երկրի կառավարման ղեկը պահել են իրենց մանիկյուրապատ թաթիկների մեջ․․․
 
Արյունը ջրի գին է դարձել, իսկ մենք դեռ «թիթեռ» ենք նկարում․․․»:
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ