22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչու՞ Արցախն առ այսօր ճանաչված չէ․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձով դիմել է հանրությանը․
 
«Ինչու՞ Արցախն առ այսօր ճանաչված չէ. կորսված հնարավորություն եւ ապագայի քայլեր։
 
Արցախյան զինադադարից հետո (94 թվականի), ստեղծված իրավիճակում, երբ կար բանակցային ֆորմատ, Արցախի Հանրապետության ճանաչումը կդիտարկվեր որպես բանակցությունների վիժեցմանն ուղղված քայլ:
Եթե նախկին նախագահների ժամանակ Հայաստանը միակողմանի ճանաչեր Արցախի Հանրապետությունը, դա նշանակելու էր դիվանագիտական բոլոր հնարավորությունների չեղարկում, կլիներ պատերազմ ու մեղավոր կլիներ Հայաստանը: Այդ դեպքում ակնկալել միջազգային հանրության աջակցությունը, պարզապես տգիտություն է:
Համաշխարհային պետությունները ճանաչում են այս կամ այն տարածքը ռազմական գործողությունների առիթով կամ դրանց նախաշեմին:
 
Անգամ Ռուսաստանի նման գերտերությունը, մինչ պատերազմական իրավիճակ, չի ճանաչել իրեն հարող ինքնահռչակ միավորների անկախությունը, ինչպես օրինակ Լուգանսկի և Դոնեցկի դեպքում:
2016-ի ապրիլի 4-ին Սերժ Սարգսյանը հրավիրեց ԵԱՀԿ անդամ պետությունների բոլոր դեսպաններին և ուղիղ խոսքով ասաց՝ եթե պատերազմը այս քանի օրը չկանգնի, մենք ճանաչելու ենք Արցախի Հանրապետությունը:
Դիվանագիտական այս քայլին գումարվեց մեր բանակի հզոր պայքարն ու հաջորդ օրն իսկ պատերազմը կանգնեց:
Արցախի անկախությունը պետք էր ճանաչել 44-օրյա պատերազմի ընթացքում:
Հայաստանը կորցրել է առնվազն 2 հնարավորություն պատերազմի ընթացքում ՝ ճանաչել Արցախի Հանրապետությունը:
Առաջինը ռուսական զինադադարն էր՝ հոկտեմբերի 10-ին, 2-րդը՝ ֆրանսիական զինադադարը՝ 17-ին: Երկու դեպքում էլ կողմերը ընդունեցին կրակը դադարեցնելու պայմանը, բայց Ադրբեջանը կրկին անգամ խախտեց այն, հենց հաջորդ օրն իսկ Նիկոլը պետք է հայտներ Արցախի անկախությունը ճանաչելու իր մտադրության մասին:
 
Նիկոլին ներկայացնում եմ քաղաքական դավաճանության երկու մեղադրանք՝
• ինչու ՞ չճանաչեց Արցախի անկախությունը,
• ինչու ՞ չխոցվեցին ադրբեջանական նավթագազային խողովակաշարերը:
Ճանաչումը կտար հնարավորություն Արցախի սուբյեկտայնության բարձրացման, Հարավային Կովկասում «դե ֆակտո» նոր աշխարհաքաղաքական իրավիճակի: Մինչդեռ ներկայիս իշխանությունը առաջ է տանում ադրբեջանաթուրքական թեզերը: Այս իրավիճակում, այս իշխանության օրոք խոսել Արցախի Հանրապետության ճանաչման մասին՝ անիրատեսական է:
Եթե չես կարողանում գնահատել անցյալդ, սեփական սխալներն ու բացթողումները, ապագայի մասին խոսել հնարավոր չէ»:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ