Հայաստանի իշխանազավթները շարունակում են ծպտուն չհանել.Կարեն Ավագյան
ՀՀԿ ԳՄ անդամ Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայաստանի իշխանազավթները շարունակում են ծպտուն չհանել, որ Հայաստանին թողել են անդաշնակից ու անօգնական: Սրանք մեր թշնամուն դարձրին հաղթած ու մեր դաշնակցի դաշնակիցը:
Լուռ, առանց արձագանքի, առանց մեր դաշնակցի հետ խոսելու, ինչը ևս մեկ անգամ հավաստում է, որ
իրենց իշխանության բերածների կողմից առաջադրած օրակարգից չեն շեղվել ու չեն շեղվելու:
Մինչև վերջ Հայաստանն ու Արցախը թողնելու են մեն-մենակ, առանց դաշնակիցների, առանց օժանդակության ու փոխօգնության հնարավորության:
Դրա փոխարեն իշխանազավթների տերերը իրենց խամաճիկների միջոցով առաջարկում են Հայաստանին ոչ միայն մոռանալ ինքնիշխան պետականության մասին, այլև զուգահեռ հաշտվել թուրքիայի ու ադրբեջանի մեր երկրում մշտական դարձող գերակայության հետ:
Արդեն չորս տարի հրամայական դարձած իշխանազավթների հեռացումը այլևս սպառել է այն հետաձգելու կամ առկախելու բոլոր տեսակի արդարացումները: Մեր ուժերի միավորումը, մեր ազգային օրակարգի, մեր պետության վերականգնումը կսկսվի այն պահից, երբ թշնամու դրածո իշխանությունը Հայաստանում մնա միայն որպես վատ հիշողություն: Դրսի սպասարկու անհայրենիքների առօրյա միակ միսիան մեր պետության հյուծումն ու դրա վերականգնումն ի սպառ բացառելն է:
Որքան էլ չուզեք հավատալ, դա այդպես է…»: