03 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Եվս մեկ անուն. ով է ցանկանում լքել դատախազությունը. «Ժողովուրդ»

Ժողովուրդ» օրաթերթին դատախազությունը լքել ցանկացող պաշտոնյայի նոր անուն է հայտնի դարձել։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ մեր տեղեկություններով՝ Գլխավոր դատախազության դատախազները ցանկանում են լքել համակարգը՝ դառնալով դատավոր: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ էին հասել, որ նոր ստեղծվելիք Հակակոռուպցիոն դատարանում աշխատանքի անցնելու համար դիմել են նաեւ շատ դատախազներ:

Մասնավորապես, նոր ստեղծվելիք դատարան ցանկություն է հայտնել նաեւ գնալ Լոռու մարզի դատախազի տեղակալ Վահե Դոլմազյանը։ Բացի այս, դիմել են նաեւ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ նշանակված Տիգրան Դավթյանը եւ դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Սուրիկ Խաչատրյանը: Առաջիկայում կներկայացնենք նաեւ այլ անուններ:

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ