Ախք Արմեն Գրիգորյանի երեկվա հարցազրույցը, կրկին այն մասին էր, թե ինչպես այդ «նախկինները», Արցախի հարցը գցեցին խեղճ հարիֆների (ըստ իրենց ընտրազանգվածի) գրպանը. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ախք Արմեն Գրիգորյանի երեկվա հարցազրույցը, կրկին այն մասին էր, թե ինչպես այդ «նախկինները», Արցախի հարցը գցեցին խեղճ հարիֆների (ըստ իրենց ընտրազանգվածի) գրպանը:
Նա, իր հերթական պլանային հարցազրույցում, կրկին լացակումած ստախոսում էր, թե իբր վատ բանակցային ժառանգություն են ստացել:
Ես չգիտեմ, թե բանակցությունների մասին Նիկոլին իրազեկող Ալիևը ի՞նչ է պատմել սրանց: Բայց, որ ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը, 2021թ. հունվարին 13-ին մերկացրել է Նիկոլի և ՔՊ-ական խունտայի նախապատերազմական ու հետպատերազմական ստերը` փաստ է: Պոպովի այդ պաշտոնական հայտարարությունից անցել է մեկ տարի և ո´չ ԱՄՆ-ի, ո՜չ Ֆրանսիայի համանախագահները, կամ այդ երկրների ղեկավարները, կամ արտգործնախարարները չեն ասել, Պոպովի կարծիքից տարբերվող այլ կարծիք: Ոչ ոք չի հերքել Պոպովին, հետևաբար` դա ԵԱՀԿ ՄԽ բանակցային ճշմարտություն է, որի հետ համամիտ են նաև ԱՄՆ-ը և Ֆրանսիան:
Իսկ Պոպովն իր մայրենի լեզվով, բառացի ասել է հետևյալը. «Определение окончательного правового статуса Нагорного Карабаха путем проведения в сроки, согласованные сторонами, под эгидой ООН или ОБСЕ всенародного голосования, выражающего свободное волеизъявление населения Нагорного Карабаха и имеющего юридически обязательный характер в соответствии с нормами и принципами международного права. При этом формулировки вопроса или вопросов, выносимых на голосование, не будут ничем ограничиваться, а любой результат голосования будет уважаться сторонами».
Փաստերը հերքել ոչ ոք չի կարող: Օդում քամի անելու փոխարեն` կապիտուլյատի Արմենը թող փաստեր բերի:
Իսկ փաստերն այն մասին են, թե քաղաքականապես որքան տգետ ու ապազգային կերպարներ են 2018-ին զավթել իշխանությունը Հայաստանում:
Հ.Գ.
Ամենավատ ժառանգությունը, որ ունենք այսօր` կապիտուլյանտներն են: Չլինեին նրանք, չէ լինի կործանարար պատերազմը, չէին լինի հազարավոր զոհերը, չէր լինի Հայրենիքի ամենահարուստ, ամենաանառիկ, ամենառազմավարական տարածքների հանձնումը, չէր լինի Հայաստանի նսեմացումը, չէր լինի հասարակության հուսալքությունն ու բարոյալքումը»: