12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Բեյոնսեի դուստրը պատվավոր քաղաքացու կոչման է արժանացել

Փոփ երգչուհի Բեյոնսեի դուստր Բլու Այվին արժանացել է խորվաթական համանուն կղզում գտնվող Հվար քաղաքի պատվավոր քաղաքացու կոչմանը: Համապատասխան որոշում է կայացրել քաղաքապետ Պյերինո Բեբիչը: Նա արդեն նամակ է ուղարկել Բեյոնսեի ընտանիքին, որում հայտնել է ուրախալի լուրը:

Երգչուհին եւ նրա ամուսինը` ռեփեր Ջեյ Զին, հանգստանալիս են եղել կղզում 2011-ին, երբ Բեյոնսեն հղի էր: Հանգստի ժամանակ աստղը նկարվել էր բաղեղով պատված ծառի մոտ, ինչն էլ հենց ոգեւորել է Բեբիչին: Բանն այն է, որ Բեյոնսեի դստեր անունն անգլերենից թարգմանաբար նշանակում է “կապույտ բաղեղ”:

Քաղաքապետ Բեբիչը նաեւ հրավիրել է Բեյոնսեի ընտանիքին եւս մեկ անգամ հանգստանալու իրենց կղզում: Նա առաջին անգամը չէ, որ հանդես է գալիս նման նախաձեռնությամբ: 2011-ին նա նամակ էր գրել Մարկ Ցուկերբերգին, որում առաջարկել էր վերջինիս պայմանավորվել` կղզին Facebook-ի պատվին կոչելու առաջարկի շուրջ:

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ