14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Անվճար է, բայց անորակ չէ

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ  հանրային պաշտպանի գրասենյակում կատարված նորարարություններին:

Արա Զոհրաբյանի խոսքով՝ իրենք փորձ արեցին կոտրել այն կարծրատիպը, թե այն, ինչ անվճար է՝ անորակ է: 2014թ. փետրվարին հանրային պաշտպանների աշխատանքի անցնելու առաջին մրցույթի արդյունքում 50 հանրային պաշտպանների համար նախատեսված հաստիքներից 20-ը համալրվել են մրցույթով անցած փաստաբաններով:

Երկրորդ մրցույթի արդյունքներով  հանրային պաշտպանի գրասենյակում Երեւան քաղաքում 4 լրիվ, ինչպես նաեւ մարզերում 4 լրիվ եւ 3 կես թափուր հաստիքներ 2015-ի հունվարին կհամալրվեն հանրային պաշտպաններով:

Ի դեպ, բարելավվել են հանրային պաշտպանի գրասենյակի նյութատեխնիկական միջոցները, ձեռք են բերվել ավտոմեքենաներ, որոնք համապատասխան գրաֆիկով ապահովում են հանրային պաշտպանի տեղաշարժը դատարաններ եւ քրեակատարողական հիմնարկներ:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ