19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Ծառուկյանը նոր նախաձեռնությամբ է հանդես գալիս

2015 թվականի հունվարի 20-ին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հրավիրելու է ոչ իշխանական քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների և շարժումների խորհրդաժողով: Այս մասին հայտարարություն է տարածել ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է.

՛՛Քննարկվելու է երկրում ստեղծված քաղաքական, տնտեսական բարդ վիճակը: Սա խորհրդակցական բնույթի միջոցառում է, որի նպատակն է՝ վերլուծել, ամփոփել արդեն իսկ կատարված ծավալուն աշխատանքը, քննարկել հետագա անելիքներն ու քայլերը:

Մեզ համար կարևոր են քաղաքական և հասարակական շրջանակների ներկայացուցիչների տեսակետներն ու մոտեցումները: Մենք կարևորում ենք, որ յուրաքանչյուրի փաստարկված առաջարկն ու տեսակետը տեղ գտնեն ընդհանուր որոշումների կայացման գործում:

Ուզում եմ ընդգծել նաև, որ սա ոչ թե ԲՀԿ միջոցառումն է, այլ Գագիկ Ծառուկյանի անձնական նախաձեռնությունը: Գիտակցելով, որ երկրի համար կենսական կարևորություն ունեցող հարցերի քննարկումն ու որոշումների ընդունումը չպետք է սահմանափակվեն նեղ կուսակցական ձևաչափով, մենք իրոք կարևորում ենք մեր քաղաքական գործընկերների ու երկրի խնդիրներով մտահոգ քաղաքական ուժերի ու հասարակական ակտիվ շրջանակների տեսակետներն ու շահագրգիռ մասնակցությունը՛՛: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ