09 Մարտի, Կիրակի, 2025
KFC

Սա է մեր դառը ճշմարտությունը. Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«ՀԱՅՐԵՆԻՔ
 
Հենց մեզ ՅԱՅԵՐԻՍ, սկսի պետք գալ Հայաստանը, մնացածը, լինի դա Պուտին, Լուկաշենկո, Մակրոն, թե Բայդեն ուզեն չուզեն հաշվի կնստեն այդ իրականության հետ, ինչքան էլ որ իրանց մեջ կան ղեկավարն էր որոնք դեմ են Հայաստանի հզորացմանը: Այն զանգվածը, որ 2018-ին ապա 2021 թվականին ձայն տվեց գործող ապիկար, հայասպան, ոչ հայակենտրոն իշխանությանը, այդ օրվանից մեր Պետությունն ու Անկախությունը դրվեցին խաղասեղանին, իսկ հետո աճուրդի, ինչի պտուղները մենք այսօր քաղում ենք: Ազգային առժեքներից հեռվանալը և օտարամոլությամբ գայթակղվելը բերում է նրան ինչ մենք վայելում ենք այսօր: Ուստի հայերը պետք է վերականգնեն իրենց սերը և հարգանքը դեպի ՀԱՅՐԵՆԻՔ, փրկության այլ տարբերակ ես այս պահին չեմ տեսնում:
 
Խորհում եմ ու կրկին զարմանում, որ Հայաստանի Պետականությունը վտանգված է, Արցախի 80% կորզված է, 5000-ից ավել լույսի պես սերունդ կոտրված է, բայց ժողովրդի նույնիսկ 2-3 տոկոսը չի արձագանքում ու ընդվզում դավաճան իշխանությունների դեմ. խոստովանե՛ք, որ Դուք էլ էք զարմացած:
 
Հ.Գ. Անկախ հանրապետության ստեղծման այս փաստը չկարողացան մարսել օտարերկրյա կործանարար ուժերը, որոնք 30 տարիների ընթացքում ջանք ու եռանդ չխնայեցին ՀՀ Պետությունը կազմաքանդելու և այդ տարիների նվաճումերը փոշիացնելու համար: Այդ ավերիչ ուժերի հաջողություններին ու աղետաբեր հետևանքներին նպաստեց նաև մեր ժողովրդի ճնշող մեծամասնության հայակործան մտածողությունը, այն է՝ առանց Պետության և Պետականության, օտարի լծի տակ ապրելը ու ծվարելը:
 
Ափսոս սա է մեր դառը ճշմարտությունը»:
May be a cartoon
 
 
 
 
 
 
 
KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ