Քրիստոսին պետք է փնտրենք ոչ թե արձանի մեջ, այլ՝ մեր հոգիներում ու սրտերում. Գագիկ Ծառուկյան (Տեսանյութ)
Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման մեգանախագծին մասնակցելու հայտներն ամենաակտիվ փուլում են։ Թեժ մրցակցության մեջ են Հայաստանի ու արտասահմանի մասնագետները։ Զուգահեռ ներկայացվում են ոչ միայն արձանի, այլև հուշարձանային համալիրի զբոսաշրջային կենտրոնի նախագծեր։
Գագիկ Ծառուկյանն իր նախաձեռնած աստվածահաճո գործին հետևում է բծախնդրությամբ։ Ներկայացված յուրաքանչյուր առաջարկ արժանանում է ուշադրության։
Նա կարծում է, որ Ամենափրկչի կոթողը կհամախմբի հավատավոր հայ ժողովրդին։
Գագիկ Ծառուկյանը նշել է, որ տեղյակ է և հետևում է բուռն քննարկումներին։
«Մենք, որպես քրիստոնյա ազգ, պետք է ունենանք Քրիստոսի արձան։ Այն պետք է լինի մեր երկրի այցեքարտերից մեկը։ Հարկավոր է քայլ կատարել մեր ժողովրդին միավորվելու համար, լույսի, հույսի ճանապարհ, ուղղություն ցույց տալու համար։ Առանց դրա մենք չենք կարող մեր կորցրածները հետ բերել։ Հավատը աշխարհում ամենաուժեղ զենքն է։ Քրիստոսի արձանի մեջ մենք պետք է ոչ թե Քրիստոսին փնտրենք, այլ պետք է Քրիստոսին փնտրենք մեր հոգիներում ու սրտերում», – ասել է Գագիկ Ծառուկյանը։