Սեքսուալությունն աճում է տարիքին զուգահեռ
Տարիքը խոչընդոտ չէ սեքսուալության համար, նույնիսկ ընդհակառակը, կարծում են հետազոտողները: Պարզվում է, որ թե տղամարդիկ, թե կանայք ինչքան մոտ են 40-ին, այնքան ավելի շատ է նրանց սեքսուալ ակտիվությունը:
Նրանց մարմինները կարող են ոչ այնքան կատարյալ լինել, ինչպես երիտասարդ տարիներին, դեմքին հնարավոր է կնճիռներ հայտնվեն, սակայն նրանց սեքսուալ ակտիվությունն աճում է անհավանական արագությամբ: Մասնագետները դա առաջին հերթին կապում են կենսաբանական ժամերի հետ: Հայտնի է, որ կնոջ պտղաբերության գագաթնակետը, այսինքն` սերունդներ տալու հնարավորությունը, 19-26 տարեկան հատվածում է լինում, որից հետո կանացի օրգանիզմի` հղիանալու հնրավորությունները գնալով նվազում են, ինչն էլ իր հերթին հանգեցնում է ավելի բաց լինելուն եւ բարդույթներից ազատվելուն:
Դա միակ պատճառը չէ: Հասուն մարդիկ ավելի շատ բանի են հասել կյանքում, կայացած են որպես մասնագետներ, երեխաներ ունեն: Նրանք ավելի թեթեւ են վերաբերվում աշխատանքային խնդիրներին, քիչ են հակված սթրեսի, դրա համար էլ նրանք կարող են իրենց թեթեւ զգալ եւ այլ հաճույքներ ստանալ կյանքից: Առավել եւս, որ նրանք ավելի գիտակցող են, հաճելի եւ գնահատող:
Տարեցտարի բարելավվում են նաեւ ինտիմ կապերը: Հորմոններն արդեն շատ ակտիվ չեն եւ զուգընկերոջ ընտրությունը կատարվում է ավելի մտածված: Ընտրվում է այն մարդը, ով ավելի հաճելի է եւ հոգատար: Տարիքին զուգահեռ փոխվում է նաեւ սեռական ակտի որակը: Զուգընկերներն արդեն կայացած են եւ միմյանց ապացուցելու բան չունեն, նրանք պարզապես հաճույք են ստանում:
Ես մեկ պատճառ: 40-ին մոտ կանայք սկսում են վախենալ ծերանալուց եւ իրենց ողջ էներգիան ուղղում են սեփական անձին, ավելի շատ են խնամում իրենց, ինչն իր արդյունքը տալիս է: Նման կանայք հատկապես խենթացնում են երիտասարդ տղաներին, քանի որ հենց նրանից են իրենք սովորում կնոջ հանդեպ զգայուն եւ հարգալից վերաբերմունք, ինչպես նաեւ փոխհարաբերությունների իմաստնություն նաեւ այլ մարդկանց հետ: