17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նախագահի հանձնարարականը կատարվում է

ՀՀ բնապահպանության նախարարությունը 2014 թվականի ընթացքում Կառավարություն է ներկայացրել յոթ օրենսդրական նախաձեռնություն, որից հինգն ընդունվել են ԱԺ-ի կողմից, երկուսը գտնվում են օրակարգում, 27 կառավարության որոշում է ընդունվել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը: Նա նշեց, որ կարևոր օրենքներից մեկը ”Շրջակա միջավայրի” մասին օրենքն էր, որ ”ԱԺ որոշ պատգամավորներ համարեցին ոչ ճիշտ, ցեղ շպրտեցին, բայց այդ օրենքը դեռ մեկ ու կես տարի գտնվում էր ԱԺ-ում, և այն պատգամավորներն, ովքեր աժիոտաժ բարձրացրին, կարող էին կարդալ, առաջարկներ ներկայացնել, սակայն չարվեց այդպես”,-նկատեց նա:

Հաջորդ կարևոր նախաձեռնությունն, ըստ նախարարի, ապօրինի հորատանցքերի հետ էր կապված: ”ՀՀ նախագահը նախարարության առջև խնդիր դրեց կարգավորել Արարատյան ջրավազանային խնդիրները, կային շատ ինքնաշատրվանող հորեր, որոնք ապօրինի կարգով օգտագործվում էին ու վնաս էին ներկայացնում”,-ասաց նա` հավելելով, որ մինչև հունիսը փականային ռեժիմի է բերվել 253 վայրկյան ջուր:  Դրանից հետո նախարարությունը հաշվառում է իրականացրել Արարատյան դաշտավայրի համայնքներում, բոլոր հորերը գրանցվել են ”Սկզբանական շրջանում անվստահություն կար մեր աշխատակիցների նկատմամբ, բայց ապացուցեինք, որ մենք իրականաում աշխատանք ենք կատարելու: Հունիսից մինչ այսօր տնտեսել ենք 23.886 լ/վ ջուր, ինչը տարեկան կազմում է մոտ 753 մլն խ/մ”,-նշեց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ