10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Երանոսյանը հեռացավ լուռ /վիդեո/

Կիրակի՝ դեկտեմբերի 21-ին կառավարության նիստերի դահլիճում Երկրապահ կամավորականների միության “Երիտասարդ երկրապահ” կազմակերպության 5-րդ համագումարին մասնակցում էր նաեւ ՀՀ փոխոստիկանապետ, Ներքին զորքերի հրամանատար Լյովա Երանոսյանը, ում անվան շուրջ են եռում վերջին քաղաքական-հասարակական կրքերը:

Հիշեցնենք, Երանոսյանին մեղադրեցին ազատամարտիկներին վիրավորելու եւ նրանց նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:

Երանոսյանը համագումարի կեսից փորձեց աննկատ դուրս գալ դահլիճից: Ուշադրություն չդարձնելով իրեն մոտեցող լրագրողների խմբին՝ թիկնազորի ուղեկցությամբ հեռացավ:

“Ասում եմ` ժամանակը չէ”,-ցածրաձայն նետեց Երանոսյանը:

Նշենք, որ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում անդարդառնալով ազատամարտիկների վերջին օրերի բռնություններին՝ ասաց, որ Երանոսյանը կապ չունի:

“Ուզում եմ մի հատ սիլով տամ բերնին, բայց Լյովա Երանոսյանը չի արել, դա հաստատ եմ ասում”,- ասաց գեներալը:

Դիտեք տեսանյութը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ