19 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

«Սիրելի ժողովուրդ, ձեզ շուտով նախագահ է դառնալու մի շարքային դավաճան կռիս»․ Արմեն Աշոտյանը տեսանյութ է տարածել

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Լևոն Տեր–Պետրոսյանի ասուլիսի այս տեսագրությունը՝ գրելով․ «Իշխող ոհմակը երեկ հրապարակեց Հայաստանի նախագահի պաշտոնում իր թեկնածուի անունը։

Համաձայն եմ, որ ստեղծված իրավիճակում բացարձակ կապ չունի, թե ով է լինելու այն, քանզի փաստացի կատարելու է Նիկոլի հանձնարարականները, այդ թվում՝ դավաճանական հայ-թուրքական եւ հայ ադրբեջանական ուղղություններով։

Այդ մարդը՝ Վահագն Խաչատրյանը, երկար տարիներ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմից էր, եւ ինչպես առաջին նախագահի որոշ այլ թիմակիցներ՝ Ջհանգիրյան, Կարապետյապն եւ այլն, թռավ նրա վրայից։

7 ամիս առաջ Տեր-Պետրոսյանը այդ բոլոր թռնողների մասին խոսելիս ասաց. առնետավազք է։

Ուստի, սիրելի ժողովուրդ, ձեզ շուտով նախագահ է դառնալու մի շարքային դավաճան կռիս»։

 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ