11 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

Ես ոնց «ջոկում» եմ կապիտուլյանտ ռեժիմը մասնակցելու է Անթալիայի ֆորումին. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Ես ոնց «ջոկում» եմ կապիտուլյանտ ռեժիմը մասնակցելու է Անթալիայի ֆորումին։
Խնդիրն ամենեւին Թուրքիա գնալը չէ, խնդիրը ՝ խոսքի բովանդակության մեջ է։
 
Ես էլ 2018-ին Թուրքիա մեկնել եմ, բայց Թուրքիայի ու Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների աչքերի մեջ նայելով ասել եմ ՝ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, իսկ Ադրբեջանն էլ՝ համակերպվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հետ։
 
Ավելին. արձագանքելով Ադրբեջանի խորհրդարանի նախագահին՝ նշել եմ, որ խաղաղության հասնելու համար պետք է ճանաչել Արցախի անկախությունը։
Իսկ սրանք ի՞նչ են խոսելու…«խաղաղասիրություն», «ճանապարհների բացում», «ապաշրջափակում»։
 
Հ.Գ. Ո՞վ կասկածում է, տեսագրությունը կտեղադրեմ։
Բայց կապիտուլյանտների Անթալիայում ելույթ ունենալու օրը, որպեսզի «հպարտ» քաղաքացիները համեմատեն «նախկիններիս» եւ «կապիտուլյանտների» ելույթները տարբերությունը Թուրքիայում»։
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ