Էդմոն Մարուքյանն ինքն է շրջանառել է իր թեկնածությունը նախագահի պաշտոնի համար. Մամիջանյան
Էդմոն Մարուքյանի թեկնածությունը չի շրջանառվում, Էդմոն Մարուքյանը շրջանառել է իր թեկնածությունը, դրանք տարբեր բաներ են: Այս մասին, այսօր՝ հունվարի 24-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով նրան, որ արդեն ՀՀ նախագահի պաշտոնի թեկնածուների անուններ են սկսել շրջանառվել, օրինակ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարությանի թեկնածությունը:
«Իմ ծիծաղն արդեն բավարար արձագանք էր դրան: Համակշռման տեսանկյունից Էդմոն Մարուքյանն այնքան հուժկու ընդդիմություն է եղել, այնքան սուրճ է հասցրել խմել Նիկոլ Փաշինյանի հետ՝ հետագայում լեգիտիացնելով այն ժամանակվա խայտառակ բանակցային գործընթացը, այնպիսի խայտառակ կրավորական կեցվածք է ընդունել Հայրենիքի փրկության շարժման ժամանակ, երբ անհրաժեշտ էր ընդամենը մեկ պատգամավորի աջակցություն, իսկ իր ելույթները, բեմելները տարբեր մակարդակի բենեֆիսներում, լավագույնս նկարագրում են իմ վերաբերմունքն իր մասին: