18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Մեզ իրոք մեռնելուց բացի հնար չի մնա… մայրերի խնդրագրերը` դեսպանատներին

՛՛Նոր տարվա բերան երազում ենք հեռանալ Հայաստանից՛՛,-մեզ հետ զրույցում ասաց սոցիալապես անապահով ընտանիքի միակ կերակրող Գայանե Նասոյանը: Վաղ առավոտից Նասոյանը բախտակից կանանց` Թեհմինե և Սիրանույշ Սարգսյանների հետ հպատակության խնդրագրեր է հանձնում տարբեր դեսպանատների:

Բազմազավակ մայրեր են ու բազմաթիվ կազմակերպությունների են դիմել օգնության խնդրանքով.՛՛Մեզ օգնող չկա: Մեզ հրահրում են վատ ճանապարհի կամ գողության: Ուրիշները պատրաստվում են Ամանոր նշելու, իսկ մենք հացի փող չունենք… ումից գործ ենք ուզում ասում են` երիտասարդ չեք: Որ երիտասարդ չենք՝ գնանք մոստից գցվե՞նք՛՛:

Վերջում Գայանե Նասոյանը հստակեցրեց.՛՛Կամ մեզ ապաստան կտան գնանք մեր երկրից, կամ մեզ իրոք մեռնելուց բացի հնար չի մնա՛՛:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ