17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչ եղավ` պահից օգտվեցին, ինչ կլինի

Տնտեսագիտության դոկտոր Վարդան Բոստանջյանի համար նկատելի է դրամի կայունացումը: ՛՛Մենք տեսնում ենք, որ բոլոր դեպքերում ահավոր, ոչ ցանկալի զարգացումների գահավիժումը կանգնած է: Պետք է ենթադրել, որ աստիճանաբար օտարեցինք մեզ համար ոչ ցանկալի տատանումները, որ ըստ էության մեր բնակչության, հատկապես դրամական եկամուտ ունեցողների և գործարար աշխարհի համար շատ բացասական էր՛՛: Henaran.am-ի հետ զրույցում Բոստանջյանը նշեց, որ այս պահին գտնվում ենք համեմատաբար ոչ խուճապային իրավիճակում:

Ինչ վերաբերում է փոխարժեքի տատանումներին, կտրուկ վայրէջքին, ապա երկու օրում գրանցված անկմանն, տնտեսագետն առանձնացնում է և օբյեկտիվ, և սուբյեկտիվ պատճառներ: ՛՛Ամբողջ այդ բացասական երևույթը, եթե գնահատենք հարյուր տոկոսանոց սանդղակով, կարող ենք ասել՝ վաթսուն տոկոսը օբյեկտիվ պատճառներն են՝ պայմանավորված ռուբլու գոտու ֆինանսական շուկայի վայրիվերումներով, որն ուղղակի տեղափոխվեց Հայաստան: Իսկ մոտ քառասուն տոկոսն էլ սուբյեկտիվ մոտեցումներ են, համաձայն որոնց որոշ սպեկուլյատիվ տարրերն ու կեցվածքները շահեցին, պահից օգտվեցին՛՛:

Առաջիկայում ինչ սպասել` կայունացում, թե դարձյալ տատանումներ, հարցրինք. ՛՛Դժվար է միանգամից ասել, թե ինչ տեղի կունենա, բայց բոլոր դեպքերում հակված եմ մտածելու, որ ամենայն հավանականությամբ պետք է կայունանա՛՛:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ