Հայաստանն ու Թուրքիան փետրվարի 2-ից կբացեն ավիահաղորդակցությունը
Թուրքիան և Հայաստանը փետրվարի 2-ից կբացեն ավիահաղորդակցությունը, հայտնում է Թուրքիայի քաղաքացիական ավիացիայի վարչությունը։
Թռիչքները կիրականացվեն շաբաթական 3 անգամ։
«Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը Pegasus Airlines-ին թույլ է տվել շաբաթական 3 չվերթ իրականացնել Սաբիհա Գյոքչեն – Երևան երթուղով։ Հայկական կողմից Fly One Armenia-ին ևս թույլատրվել է շաբաթական 3 չվերթ Երևան – Ստամբուլ երթուղով։ Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ առաջին թռիչքները փոխադարձաբար կմեկնարկեն փետրվարի 2-ից։ Fly One Armenia-ի ինքնաթիռը Ստամբուլի օդանավակայանում վայրէջք կկատարի 19:50-ին։ Pegasus-ի օդանավը Սաբիհա Գյոքչենի օդանավակայանից թռիչք կկատարի փետրվարի 2-ին՝ ժամը 23:35-ին»,- հայտնել են վարչությունից։
Նշենք, որ FLYONE ARMENIA ավիաընկերությունը ոչ կանոնավոր կոմերցիոն չվերթներ կիրականացնի Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով:
Երևան-Ստամբուլ չվերթները կիրականցվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի «Ստամբուլ» միջազգային օդանավակայան, յուրաքանչյուրի համար մատչելի գնով՝ սկսած 39 եվրոյից կամ FLYONE CLUB-ի անդամների համար՝ 34 եվրոյից։
Փետրվար – Մարտ ամիսներին թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 անգամ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին՝ հետևյալ չվացուցակով.
● Երևան (EVN) 18:00 – Ստամբուլ (IST) 19:50
● Ստամբուլ (IST) 20:40 – Երևան (EVN) 23:50
Ապրիլից՝ շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին։