15 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

«Մի դիպլոմի պատմություն»

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի դիպլոմի պատմություն

Պաշտոնից ազատված Ռազմիկ Պետրոսյանը ՀՀ Արագածոտնի մարզպետի պաշտոնում պաշտոնավարել է ընդամենը 77 օր։ Տարածքային կառավարման համակարգի պատմության մեջ սա ռեկորդ է։ Պետական կառավարման համակարգում բացառիկ ռեկորդը, անշուշտ, պատկանում է Արգիշտի Քյարամյանին, ով մի քանի ժամով նշանակվել էր ՀՀ քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալ։

Տարբերությունը կայանում է դրանում, որ Արգիշտի Քյարամյանին այդ պաշտոնում նշանակել էին գնդապետի կոչում շնորհելու և հետագայում ԱԱԾ տնօրեն նշանակելու համար, Ռազմիկ Պետրոսյանի պարագայում եղավ ճիշտ հակառակը․ մարդը Ապարանում ժամանակին գոյություն ունեցած չհավատարմագրված համալսարանից մի դիպլոմ էր հաջողացրել, նշանակեցին մարզպետ դա էլ ձեռքից առան, սարքին ազգով խայտառակ, հետո էլ հեռացրեցին պաշտոնից։ Զավեշտը կայանում է դրանում, որ այդ մարդուն պաշտոնից հեռացնողը դիպլոմ չունի, նախկինում էլ դատված է»։

 
 
 
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ