05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

«18-20 տարեկան երեխաները թնդանոթի միս չեն, նրանք չպետք է գնան սահման՝ անպաշտպան»․ բողոքի ակցիա՝ Կառավարության շենքի դիմաց

Այսօր առավոտյան մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում Կառավարության շենքի դիմաց, իրենց մտահոգությունն արտահայտելով սահմանային անվտանգության, ինչպես նաև լարվածությունների վերաբերյալ։

Քաղաքացիները պահանջում էին, որպեսզի ժամկետային զինծառայողներին առաջնագիծ չտանեն, այն էլ՝ առանց համապատասխան պաշտպանվածության:

«18-20 տարեկան երեխաները չպետք է գնան սահման՝ անպաշտպան, բաց օդով, վատ հանդերձանքով, առանց զենքի չպետք է կանգնեն, նրանք թնդանոթի միս չեն, պահանջում եմ կանգնեցնել այս խայտառակությունը։ Մեր կառավարությունն ի վիճակի չէ բանակային ռեֆորմներ իրականացնել, թող հեռանան, ով էլ կարող է՝ թող գա ու իրականացնի այդ ռեֆորմները, թող գնան, իրենք չե՛ն կարողանում ոչ մի հարց լուծել»,- ասաց ակցիայի մասնակից Շողեր Մաթևոսյանը։

Դիտարկմանը, որ իշխանությունները խոսում են խաղաղ դարաշրջանի մասին, սակայն ամենօրյա ռեժիմով տեսնում ենք, որ թշնամին թիրախավորում է թե՛ զինվորների, թե՛ խաղաղ բնակիչներին, նա ասաց․

«Բոլոր թեզերն էլ կեղծ են եղել, ես ընդհանրապես չեմ տեսել քաղաքական իշխանություն, որը գալիս և հայտարարում է, որ պետք է սեփական կետից սկսի, և այդ սեփական կետը լինում է 0-ն, բոլոր առումներով։ Փաստորեն սեփական կետը եղել է՝ վախկոտությունը, անողնաշարությունը, անմտությունը, անկարողությունը և մեր երկրի խայտառակությունն ամբողջ աշխարհի առաջ»։

Հիշեցնենք, որ 2021 թվականի մայիսի 12-ից ադրբեջանական զինված ծառայողները ներխուժել են Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք և պարբերաբար սադրանքների են դիմում՝ կրակելով ինչպես հայկական դիրքերի, այնպես էլ՝ իրենց դիտարկման տակ գտնվող գյուղական բնակավայրերի ուղղությամբ։ Հունվարի 11-ին ադրբեջանական զինված ծառայողները կրակ էին բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմը 3 զոհ, 2 վիրավոր ունի։

 

 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ