08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության համար հատուկ ներկայացուցիչների նշանակումը տրամաբանական և բանական քայլ է. Զախարովա

Ռուսաստանը համարում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը կնպաստի տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի առողջացմանը և վստահության և բարիդրացիության ձևավորմանը: Այս մասին դեկտեմբերի 30-ին կայացած ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

 «Ռուսաստանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, որ պատրաստ է միջնորդական դեր ստանձնել երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցում»,- ասել է Զախարովան:
Նա բանական և տրամաբանական քայլ է համարել Հայաստանի և Թուրքիայի կողմից երկխոսություն սկսելու համար հատուկ ներկայացուցիչների նշանակումը՝ ընդգծելով, որ Մոսկվան պատրաստ է միջնորդական և կազմակերպչական դեր ստանձնել հատուկ ներկայացուցիչների միջև շփումների առումով:

 
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ